Back

ⓘ Երուանդ Երկանեան. Երուանդ Վահան Երկանեան կամ 15 Նոյեմբեր 1951, Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութի ..



                                     

ⓘ Երուանդ Երկանեան

Երուանդ Վահան Երկանեան կամ 15 Նոյեմբեր 1951, Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), հայ երգահան, ջութակահար։ ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ ։ Դաշնակահար, խմբավար Սեդրակ Երկանեանի եղբայրը։

                                     

1. Կենսագրութիւն

Երուանդ Երկանեանը ծնած է 1951-ին Գիւմրի։ Երաժշտական կրթութիւնը ստացած է 5 տարեկանէն սկսեալ՝ հետեւելով ջութակի դասերու։ 1970 թուականին աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան բարձրագոյն երաժշտանոցը երգահան փրոֆեսոր` Գ. Եղիազարեան եւ ջութակի փրոֆեսոր` Հ. Վարդանեան բաժինները։ 1978 թուականին աւարտած է նոյն երաժշտանոցի ասպիրանտուրան՝ փրոֆէօոր Գ. Եղիազարեանի ղեկավարութեամբ։ 1975-1994 թուականներուն դասաւանդած է Երեւանի երաժշտանոցի մէջ։ 1987-1994 թուականներուն եղած է հայկական հնագոյն երաժշտութեան "Տաղարան" անսամպլի գեղարուեստական ղեկավարն ու խմբավարը, որուն ընթացքին մշակած է աւելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թուականէն սկսեալ եղած է Պէյրութի "Գուսան" երգչախումբի ղեկավարը, 1996 թուականէն՝ "Հայաստան" նուագախումբի ղեկավար, 1999 թուականէն՝ "Մադրիգալ" անսամպլի ղեկավար, 2000 թուականէն՝ "Բարսեղ Կանաչեան" երաժշտանոցի տնօրէն։

Երուանդ Երկանեանին գործերը հնչած են ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Անգլիոյ, Շուէտի, Ֆինլանտայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Արժանթինի, Լիբանանի եւ այլուր:

                                     

2. Ստեղծագործութիւններ

  • Պալէթ-օփերա՝ "Մոկաց Միրզա" 1978
  • Օփերա՝ "Շուշանիկ" 1981
  • Պալէթ՝ "Օրեստ" 1974
  • Խորեոգրաֆիկ կանտատ՝ "Վահագնի Ծնունդը" 1987
  • Պալէթ՝ "Էտիպ Արքայ" 1976 Ուաշինկթըն 1983, Մոսկուա 1984

Սիմֆոնիաներ

  • N 2 "Հայկ Եւ Բել" 1978
  • N 3 "Անցորդների Ձայներ" 1984
  • N 1 "Ինքնադիտողութիւն" 1977
  • N 4 "Նեմեսիս" 1986

նուագաերգութիւններ

  • Ջութակի եւ դաշնամուրի համար 1971
  • Դաշնամուրի համար N 1 եւ N 2 1975-1980
  • Սրինգի եւ դաշնամուրի համար 1978
                                     

3. Արտաքին յղումներ

  • Yervand Yerkanian - Chamber Symphony #2
  • Չակերտներ, Երուանդ Երկանեան
  • Երուանդ Երկանեան. Մտաւորականը նախ եւ առաջ պէտք է ըլլայ արդարութեան եւ խիղճի իրական արտայայտութիւնը
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →