Back

ⓘ Արա Շիրազ, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 18 Մարտ 2014, Երեւան, Հայաստան՝ հայ ..



                                               

Արա (անձնանուն)

Արա, հայկական արական անձնանուն։ Հայ հին դիցաբանական անուններէն, որ մեզի աւանդած է պատմահայր Մովսէս Խորենացին։ Ծնունդ արած է գարնան, բուսականութեան, բերքի, յետագային նաեւ պատերազմի, ուժի աստուծոյ անունէն, որուն պաշտամունքը եղած է խեթերու, ուրարտացիներու, հայերու եւ փոքրասիական ժողովուրդներու մէջ։ Արա անունը, ըստ Գրիգոր Ղափանցեանի, ծնունդ արած է աքքատա-շումերական լեզուներէն եւ կը նմանցնէ խեթական Ara բոյսերու աստուածութեան։ Թարգմանաբար կը նշանակէ անտառ, արտ։ Գիտնականին կարծիքով մեր հնագոյն տեղանուններուն մէջ՝ "արա" մասնիկը, Արա աստուծոյ անունն է ։ Գիտնականներէն ոմանք նոյնութիւն նկատած են մեր ...

                                               

Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տուն

Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տուն, բացուած է 1970-ին, 1984-էն կը կրէ շախմատի աշխարհի 9-րդ ախոյեան Տիգրան Պետրոսեանի անունը։ Ընդգրկուած է Երեւանի Կեդրոն վարչական շրջանի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ:

                                               

Պռոշեանի Քոնեակի Գործարան

Պռոշեանի քոնեակի գործարան, ալքոլային խմիչքներ արտադրող ձեռնարկութիւն, Երեւանի մէջ: Կը գտնուի Աշտարակի խճուղիին վրայ՝ դէպի Պռոշեան գիւղ տանող հատուածը: Գործարանը յայտնի է իր Մանէ քոնեակ ապրանքանիշով:

                                               

Ալեքսանտր Միասնիկեանի Հրապարակ (Երեւան)

Ալեքսանտր Միասնիկեանի անուան հրապարակը Երեւանի բոլոր յատակագծերով` սկսած դեռեւս ակադէմիկոս Ալեքսանտր Թամանեանէն, նախատեսուած է ըլլալ իբրեւ հրապարակ, սակայն ձեւաւորուած է աւելի ուշ։ 2004-ին աւարտած է Երեւանի քաղաքապետարանի շէնքի շինարարութիւնը, որմէ ետք հաստատուած է հրապարակի քաղաքաշինական համակցութիւնը: Վերջինիս հիմնական սկզբունքը այն է, որ հրապարակին յարող քաղաքաշինական կառոյցը պէտք է ըլլայ Երեւանի քաղաքապետարանի շէնքը։ Այնուհետեւ քաղաքապետարանի շէնքի դիմաց կառուցուած է Մոսկուայի տունը 2005, եւ Միասնիկեանի հրապարակի կառուցապատմամբ Երեւանը ունեցած է ոչ միայն ժամանակակից հրապարակ, այլ նաեւ ...

Արա Շիրազ
                                     

ⓘ Արա Շիրազ

Արա Շիրազ, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 18 Մարտ 2014, Երեւան, Հայաստան)՝ հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ։

                                     

1. Կենսագրութիւն

Արա Շիրազը XX դարու յայտնի բանաստեղծ Յովհաննէս Շիրազի եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի որդին է։

1966 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական բաժինը։

1987-1993՝ Հայաստանի նկարիչներու միութեան նախագահ։

Մահացած է "Նաիրի" բժշկական կենդրոնին մէջ ծանր հիւանդութենէ յետոյ։ Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակին մէջ հիւանդանոց տեղափոխուած էր 2014 Փետրուար 24-ին։ Բժիշկներն ախտորոշած էին գլխուղեղի արեան շրջանառութեան սուր խանգարում, զարգացած էր պոլիօրգանային անբաւարարութիւն։

                                     

2. Ստեղծագործութիւններ

1960-ական թթ. հայ կերպարուեստին մէջ գեղարուեստական ձեւերու թարմացման՝ բլաստիկայի ազգային աւանդոյթներու իւրացման միտումներն արտայայտուած են Շիրազի գործերուն մէջ։

  • "Անի" հիւրանոց, Երեւան
  • "Ներբող" 1970, թրծակաւ, ԺԱԹ, Երեւան
  • "Վահանով կինը", 1970, դրուագուած պղինձ
  • "Անտունի", 1969, թուջ, ԺԱԹ, Երեւան

1970-ական թթ. Շիրազի արտայայտչամիջոցները դարձած են առաւել վաւերագրական, բազմազան։

  • "Ֆիտայի", 1976, երանգաւորուած գիպս, ՀԱՊ
  • "Բապլօ Բիգասսօ", 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • "Ուիլիամ Սարոյեան" 1975, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • "Հրաչեայ Ներսիսեան", 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ

Հոյակապ գեղեցիկ գործերէն են՝

  • "Դուին" հիւրանոցի ճակատի "Դուին" հարթաքանդակը
  • "Ալեքսանտր Մեասնիկեանի" յուշարձան
  • "Եղիշէ Չարենցի" յուշարձան
  • Անդրանիկ Օզանեանի յուշարձանի յուշարձան
  • Մ. Մկրտչեանի 2004, Գիւմրի յուշարձան
  • "Պարոյր Սեւակի" յուշարձան

Հեղինակ է բազմաթիւ այլ քանդակներու՝

  • "Յովհաննէս Շիրազի" մահարձան
  • Վազգէն Ա-ի արձանի, որ տեղադրուած է Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցի բակին մէջ 2008։
  • "Սերգէյ Փարաճանովի" մահարձան
  • հօր՝ Յովհաննէս Շիրազի հուշարձանի, որ տեղադրուած է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասին մէջ 2005
  • "Ուիլիամ Սարոյեանի" մահարձան
  • "Վազգէն Սարգիսեանի" յուշապատի դիմաքանդակի

Երեւանի Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիի դիմացի աջ անկիւնին մէջ տեղադրուած Անդրանիկ Օզանեանի յուշարձանի հեղինակն է 2002 թ.։ Այն հարցին, թէ ինչու է ան Անդրանիկին երկու ձիերու վրայ քանդակած է, ան պատասխանած է. "Երկու ձիերը կը խորհդանշեն Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանները, "դարերով բաժանուած երկիր, մեր միանալու պատգամը եւ ազգային ազատագրական պայքար", Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով" ։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →